Ակցիայի մասնակիցները շրջափակեցին Երևանի քաղաքապետարանի շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակեցին Երևանի քաղաքապետարանի շենքը։

 

Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը նման կոչ արեց ակցիայի մասնակիցներին։

«Ներս չենք մտնում, սակայն բոլոր մուտքերը շրջափակում ենք»,–ասաց նա։

Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան, հրմշտոց է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։

Ոստիկանները փորձում են հեռացնել ակցիայի մասնակիցներին մուտքի մոտից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։