2022-05-12 12:13
Լրատվական գործակալություններ
Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե. Հանդիպելու է Լավրովի և Բայրամովի հետ
Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։