Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն դատապարտել է Թուրքիային զենք վաճառելու գաղափարը
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն այսօր հանդես է եկել Թուրքիային ԱՄՆ-ի կողմից ենթադրվող զենքի վաճառքի մասին հայտարարությամբ։
«Ես վճռականորեն դատապարտում եմ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքի գաղափարը»,- նշել է նա։
«Միացյալ Նահանգները չպետք է Թուրքիային նոր զենք ու ռազմատեխնիկա տրամադրի՝ հաշվի առնելով երկրի ներսում և արտասահմանում Էրդողանի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումների, տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների և ՆԱՏՕ-ի առջև պարտավորությունները չկատարելու երկարամյա պատմությունը»։
«Այդ վաճառքը նրան համարձակություն կտա և ռեսուրսներ՝ շարունակելու ռազմական նախաձեռնությունները Կովկասում և նրա սահմաններից դուրս»։
«Ես չեմ կարող աջակցել Կոնգրեսի որևէ գործողության, որը կօգնի Թուրքիային մեծացնել իր ռազմական զինանոցը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։