Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԵՐԻՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՔ ՆԱՏՕ-ԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՆ

Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև հավելել է «Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։ Նիկոլը լռում է դեռ, բայց այցելում է հակառուսական երկիր։

Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։

Հակառակը Թուրքիան է։ Հերիք է մասնակցեք նատոյական խարդավանքներին, դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։

Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»։

News.am