Հայաստանից օդային ճանապարհով միգրացիայի սալդոն կրկին բացասական է դարձել

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2022 թվականի մարտ-հունվարին ուղևորահոսքը կազմել է 570 689, հունվարին ժամանածների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 102 336, մեկնածներինը՝ 111 284։ Փետրվարին ժամանել է 82 352, մեկնել՝ 84 576 մարդ, 2022 թվականի մարտին ժամանածների թիվը կազմել է 99 696, մեկնածներինը՝ 90 445։

Ստացվում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում ժամանածների թիվը կազմել է 284 384, մեկնածներինը՝ 286 305, բացասական սալդոն կազմել է 1921։ Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի բացասական սալդոն գերազանցել է 60 000-ի նշագիծը, իսկ չորրորդ եռամսյակում արձանագրվել է դրական սալդո՝ ժամանածները 27183-ով ավելի են մեկնածներից, տեղեկացնում է News.am։