Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանը կրկին ազատության մեջ է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց կալանք չկիրառել ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի նկատմամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ Արամ Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Դատավոր Ռազմիկ Մարիկյանը մերժել է Նավասարդյանին կալանավորելու` տուժող կողմի միջնորդությունը։

Նշենք, որ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը երեկ հայտնել էր` դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու է Սոնա Մնացականյանի հոր շահերը, որը տուժողի իրավահաջորդն է։

Ասլանյանը հայտնել էր նաև, որ գործով մեղադրյալը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։