Politik.am․ ՉԱԼԱԲՅԱՆԻ ՎՐԱ ԳՈՐԾ ՏՎՈՂԸ ԹՈՌՆԻԿ ԱԼԻՅԱՆՆ Է. ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՉՄՆԱՑ, ՀԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Ավետիք Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. Ասում եմ գործ տվող, քանի որ անգամ իրենց մոնտաժած ձայնագրության մեջ հենց Ալիյանն է փողի թեմա բացում, ավելին ասում է եթե փող չկա մեջը ինչի պետք է անենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին, ով նաև լուսանկար է հրապարակել:

«Այս նկարում էլ կողքին իր գործ տալու մեծ վարպետ, սենսեյ ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանն է: Եթե սրանք մնան սպասեք Թոռնիկին պետական որևէ պաշտոնում: Տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործչին Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է նախօրեին ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

Որպես ապացույց, քննչականը իր հաղորդագրության հետ տարածել է «տեսանյութ համացանցից»։

News.am