ՄԱԿ-ում Պուտինին կոչ են արել բացել նավահանգիստները Սև ծովում՝ Ուկրաինայից ցորենի արտահանման համար

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել բացել ուկրաինական նավահանգիստները Սև ծովում՝ համաշխարհային աղետը կանխելու համար, հայտնում է CNN-ը։

«Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստներն արգելափակված են: Եթե ​​կարեկցանք ունեք աշխարհի հանդեպ, անկախ Ուկրաինայի հետ ձեր հարաբերություններից, պետք է բացեք այդ նավահանգիստները»,- ասել է նա։

Բիզլիի խոսքով՝ Ուկրաինան գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ ցորենի կարևոր պաշարներ ունի, որոնք անհրաժեշտ են մյուս պետություններին: Ընդ որում, նա ընդգծել է, որ նավահանգիստները պետք է բացվեն 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում Ուկրաինայի՝ գյուղատնտեսության վրա կենտրոնացած տնտեսությունը կփլուզվի, տեղեկացնում է News.am։