Լատվիայի ԱԳՆ-ն արգելել է 102 ռուսների մուտքը երկիր, այդ թվում՝ հայտնի դերասանների

Լատվիան արգելել է ՌԴ 102 քաղաքացու մուտքը երկիր, այդ թվում՝ հայտնի դերասանների ու ռեժիսորների։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով երկրի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչին։

Լատվիայի ԱԳՆ կայքում հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ երկիր մուտք գործելն արգելված է դերասաններ Նիկոլայ Բուրլյաևի, Ալեքսանդր Պանկրատովի, Բորիս Գալկինի և Ալեքսանդր Պաշուտինի համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշվում է, որ կիրառված արգելքը գործելու է անորոշ ժամանակով։

Ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ-ն անցանկալի անձ էր հայտարարել ավելի քան 30 ռուսաստանցի մշակույթային գործիչների։