«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 13–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Երևանի տարբեր ուղղություններով այսօր շարժման ավտոերթեր են իրականացվել, իսկ մի քանի համալսարաններում իրազեկման ակցիաներ է արել «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունը։
Ֆրանսիայի հրապարակից ժամը 16։00-ին ակիցայի մասնակիցները երթով շարժվել են Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ նրանք շրջափակել են շենքի բոլոր մուտքերը։
Կարմիրբերետավորները ճանապարհ բացեցին, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքից: Նրանք շղթա կազմեցին և աշխատակիցները պատի տակով հերթով սկսեցին դուրս գալ:
Երթի մասնակիցներն սկսեցին բացականչել՝ «ամոթ»: Իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև, բայց կարճ ժամանակ անց հանդարտվեց: