Ընդդիմությունն վերսկսում է անհնազանդության ակցիաները

Մայիսի 16–ին, առավոտյան ժամը 8.00–ից Երևանում անհնազանդության ակցիաներ են լինելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։

«Իրականացնելու ենք անհնազանդության տարբեր ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` երեքշաբթի, մայիսի 17–ին, շատ կարևոր օր է լինելու և վաղ առավոտյան` ժամը 8–ից, անհնազանդության ակցիաները պետք է շարունակվեն։

«Պետք է ձևավորենք առնվազն 80-100 խմբեր, որոնք առավոտյան կթողնեն իրենց գործը, առօրյա հոգսերը ու դուրս կգան փողոց։ Այն հազարավոր մասնակիցները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որ ամբողջ քաղաքը կասեցնենք»,–ասաց նա։

Նա հավելեց, որ մայիսի 17-ի երեկոյան՝ ժամը 7-ին կրկին հանրահավաք կանցկացնեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։