Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ավրոերթի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկը հասել է Հաղթանակ կամրջին, որտեղ կարմիր բերետավորները խոչընդոտեցին ավտոերթի մասնակիցներին, ապա սկսեցին բերման ենթարկել վարորդներին, իսկ մեքենաները տանել տուգանային հրապարակ:

 


Հարցին, թե ինչու են բերման ենթարկում, կարմիրբերետավորներից մեկը պատասխանեց. «Որովհետև խանգարում են երթևեկությանը: Իրենց պատճառով երթևեկությունը կանգնել է»:

«Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը ոստիկաններին ասաց, որ եղել է բանավոր պայմանավորվածություն, որ երկու շարքով երթը պետք է գնա, սակայն կամրջի վրա կանգնեցրել են, բերման են ենթարկել վարորդներին, հիմա էլ մեքենաներն են տանում տուգանային հրապարակ, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»: