Ոստիկանությունը փակել է Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը

ՀՀ ոստիկանությունը փակել է Հանրապետության հրապարակ տանող խաչմերուկներից մեկը։

Այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։

Ընդդիմության ավտոերթերից մեկը հասել է Ամիրյան–Զաքյան խաչմերուկ և փորձում է ճանապարհը շարունակել դեպի մայրաքաղաքի գլխավոր հրապարակ։ Ոստիկանական մեքենաները թույլ չեն տալիս։

Ավտոերթի մասնակիցները իրենց երթը շարունակեցին Զաքյան փողոցով։

Մյուս ավտոերթի մասնակիցներն էլ հասել են Կորյունի փողոց, որտեղ կուտակված են ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Վերջիններս փակել են բողոքի ակցիա իրականացնողների ճանապարհը և բերման են ենթարկում նրանց։

Sputnik Արմենիա