2022-05-16 14:59
Լրատվական գործակալություններ
0
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը և մի խումբ անդամներ բերման են ենթարկվել
Ապօրինի ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության անդամներ, և այլ քաղաքացիներ, տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
«Ոստիկանությունն ապօրինությունների նոր ռեկորդ է գրանցել. ավտոերթի մասնակիցներին ապօրինի ձերբակալում են՝ ավտոմեքենաները թողնելով փողոցում», - Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, տեղեկացնում է News.am-ը։