Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԻՐ ՔԱՐՈԶՈՎ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ Է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Հայաստանի դեմ պայքարում մեր թշնամիները առավելապես օգտագործում են քարոզչական գործիքը, որը ներկայացված է մեր երկրում արտաքին ֆիմամսավորմամբ գործող լրատվամիջոցներով: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Դրանք բացահայտ կամ քողարկված ձևով տարածում են պրոթուրքական ու հակահայկական տեղեկություններ` այդպիսով նպաստելով ոչ միայն կապիտուլյանտի իշխանության պահպանմանը, այլև ներհայաստանյան հասարակության պառակտմանն ու բարոյալքմանը:
Այդ լրատվամիջոցներից հակահայկական իր քարոզով առաջին հորիզոնականում է «Ազատություն» ռադիոկայանը: Երեկվա իրենց հրապարակած հերթական մի տեսանյութը Տավուշի իբր ադրբեջանական հողերի մասին այդպիսի քարոզի վառ օրինակ է (տես կից նկարը):
Ուստի առաջարկում եմ իմ ընկերներին, ովքեր ժամանակին հավանել էն այս զլմ ֆեյսբուքյան էջը, հանել իրենց հավանումները` այդպիսով նվազեցնելով դրա տեսանելիությունը»,- գրել է Գեղամյանը: