ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում բազմակողմ փաստաթղթեր կստորագրեն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում հանդիպման ժամանակ կստորագրեն բազմակողմ փաստաթղթեր, այդ թվում՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարությունը, ասված է հանդիպման համար պատրաստված նյութերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նիստի ընթացքում ստորագրման համար պատրաստվել են բազմակողմ փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ»,- նշված է նյութերում։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն ռազմական համագործակցության խորացման հարցեր, այդ թվում՝ Աֆղանստանից եկող սպառնալիքների ֆոնին, ինչպես նաև ուշադրություն կդարձնեն կենսաբանական անվտանգության հարցերին, տեղեկացնում է News.am։