Սփյուռքը ևս միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես այստեղ եմ, որպեսզի մեր ձայնը միացնենք մինչև Փարիզ, Բուենոս Այրես, Բեյրութ, մինչև Հայաստան: ԱՄՆ Գլենդել քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավարներից Հրաչ Վարժապետյանը: Հիշեցնենք, որ այսօր Գլենդելում մեր հայրենակիցները քայլերթ են արել՝ ի աջակցություն «Դիմադրության» շարժմանը:

 


«Երեք շաբաթից ավելի է Երևանի փողոցներոը լցված են մեր հայրենակիցներով, որոնք ոչ միայն կպահանջեն այս իշխանությունների հրաժարականը, այլ նաև կպահանջեն մեր ժողովրդի արժանապատվության վերականգնումը: Նրանք գիշեր-ցերեկ Երևանի փողոցներում են ասելու, որ մենք այստեղ կպահանջենք մեկ բան՝ այս իշխանությունների հեռացումը և մեր պայքարը կուսակցական պայքար չէ, իշխանության համար չէ, մեր պայքարը ազգի արժանապատվության, Արցախի ու Հայաստանի համար է: Եվ այս իշխանությունները ուշ թե շուտ պետք է հառանան, որովհետև լաոն զարթնել է»:

Yerevan Today