Վարորդները մեքենաների վրա վնասվածքներ են հայտնաբերել. Վարդևանյանը` ահազանգերի մասին

«Դիմադրություն» շարժման նախաձեռնած ավտոերթին մասնակցած և Բրազիլիայի հրապարակից բերման ենթարկված անձանց մի մասի մեքենաները վնասվել են։ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված բացօթյա ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այդ հատվածում ոստիկանական ապօրինություններից հետո մեր հայրենակիցներից մի քանիսն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին ու հայտնել, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, որոնք նախկինում չեն եղել, կարծես թե կան նաև գույքային վնասներ` մեքենայից անհետացած իրեր, գումարի հափշտակություն էլ է կարծես գրանցվել»,– ասաց Վարդևանյանը։

Նա ընդգծեց` բողոքի ու անհնազանդության ակցիաներին մասնակցող քաղաքացիների մեքենաներն ու գույքը վնասելու հետ կապ ունեցող ոստիկանները պետք է պատրաստ լինեն պատասխանատվության ենթարկվելու, տեղեկացնում է Sputnik Արմենիա։