2022-05-16 21:27
Լրատվական գործակալություններ
Արմեն Աշոտյան. Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցնե՛ր,
Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը։
Եթե կարող եք և որոշել եք մասնակցել հակապետական ռեժիմի դեմ մեր հերթական գործողություններին, բայց դեռ չեք կազմակերպվել կամ ինքնակազմակերպվել, կարող եք միանալ ինձ և մեր համախոհների խմբին։
Կսպասեմ ձեզ վաղը 07:40-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան նայող եզրին, պարեկային ծառայության մեքենաների հարևանությամբ։
Արի’, որ #գնա’։
#Գնա’, որ ապրե’նք»։
News.am