2022-05-17 11:34
Լրատվական գործակալություններ
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածների թիվը հասավ 286-ի
Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած ավելի քան 280 քաղաքացու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Այսօր, ժամը 11։00-ի դրությամբ 286 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,- տեղեկացրին ոստիկանությունից։ Նրանք ոստիկանություն են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ, 182-րդ հոդված)։