2022-05-17 11:58
Լրատվական գործակալություններ
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանություն բերման ենթարկվածներին
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության բաժանմունքներ, որպեսզի հանդիպեն ընդդիմադիր շարժման՝ բերման ենթարկված մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբերի նպատակն է վերհանել բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները և պաշտպանություն ապահովել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնում է, որ ավելի ուշ հանդես կգան առավել մանրամասն տեղեկատվությամբ։
Ոստիկանությունն այս պահին բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած 286 քաղաքացու, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։