2022-05-17 12:57
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ». ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում քննարկում են դիմադրության շարժմանն աջակցության սցենարներ։ Չնայած որոշ լոկալ ակցիաներ արել են՝ աշակերտների «Զարթիր, լաո» և այլ ֆլեշմոբերի տեսքով, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ պետք է տպավորիչ ակցիաներ կազմակերպել և ցույց տալ, որ Արցախը մի քանի շաբաթ ընթացող հայաստանյան շարժման կողքին է և միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։
Թե կոնկրետ ինչ ակցիայի մասին է խոսքը՝ ավտոերթ, թե այլ բան, Արցախի մեր աղբյուրները չեն մանրամասնում՝ նախ որ դեռ վերջնական որոշում չունեն, և բացի այդ՝ չեն ուզում պլանները գաղտնազերծել, որ Փաշինյանն Արցախի իշխանությունների միջոցով չկանխի դրանք։