Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԲԵՔ ԿԱՄՈՎԻՆ ՉԻ ՏԱԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայիս կապիտուլյանտական խմբավորումը երբեք կամովին չի տալու իշխանությունը: Երբե´ք: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Եթե նրանք այնպիսի արժեքների կրող լինեին, որ կարևորեին պետական ու ազգային շահը, ապա նոյեմբերից հետո կամովին կհրաժարվեին հավակնել իշխանության: Սա պիտի որ պարզ լինի ցանկացած սթափ մտածող մարդու:

Հետևաբար, եթե իրենք «մարսեցին» Արցախի կորուստն ու Սյունիքի մասնակի օկուպացիան և հրաժարական չտվեցին, ապա այս իրադարձություններից իրենց նշանակությամբ ավելի փոքր ազգային տապալումների դեպքում առավել ևս չեն հրաժարվելու իշխանությունից: Ավելին, ինչպես 2020 թվականից սկսյալ ամեն գնով պահեցին իշխանությունը (վկա` Եռաբլուրում ծափերով ներխուժումը), ապա հիմա ևս դա անելու են (հռետորական հարց` իսկ ինչու՞ չանեն): Ու բնականաբար թույլ չեն տալու որևէ մեկին հավակնել իշխանության:

Որևէ մեկին: Հետևաբար նաև երբեք չի ծնվի շատերի փայփայած երրորդ ուժը, որովհետև երրորդ ուժը կարող է իշխանություն լինել միայն այն դեպքում, երբ այդ իշխանությունից կհեռացվի կապիտուլիանտն ու յուր խմբավորումը: Իսկ դա, բնականաբար, թույլ չի տա կապիտուլյանտը:

Հետևաբար, եթե այսօր թույլ տանք, որ վերջնականապես հանձնվի Արցախը ու դա անողները շարունակեն դե ֆակտո իշխանություն ունենալ, ապա մենք թաղվելու ենք միջնադարյան ֆեոդալական կարգի մեջ, որտեղ մեր կենսակերպը թելադրելու է Թուրքիան ու դրան սպասարկող տեղական բեկերը: Իսկ երրորդ ուժի երազանքը կմնա լոկ հերթական հիմարությունը, որիկ հավատացել է մեր հինավուրց ազգը:

Ուստի հիմա է ժամանակը դուրս գալ պայքարի, կազմակերպել սեփական ուժերը, միանալ մեծ բողոքին ու հեռացնել դե ֆակտո թուրքամետներին, որպեսզի հետո ընդհանրապես ընտրելու հնարավորություն ունենանք»,- գրել է Գեղամյանը:

Verelq.am