Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
Զբոսաշրջության նպատակով Հայաստան ներմուծված մասնավոր ընկերություններին պատկանող մի քանի տասնյակ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ սպասարկում են ոստիկաններին և ապահովվում նրանց տեղաշարժը Երևանի փողոցներում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.
«Ժամանակին դրանցով զբոսաշրջիկներ էին գնում Շուշի, Ամարաս և Դադիվանք, իսկ հիմա դարձել են այդ ամենը թշնամուն հանձնած դավաճանի սպասավոր։
Կոչ եմ անում բոլոր զբոսաշրջային ընկերություններին և այդ ավտոբուսների և միկրոավտոբուսների սեփականատերերին այսօրվանից խզել պայմանագրերը ոստիկանության հետ և դադարեցնել նրանց ծառայություններ մատուցելը` իրենց գույքն անվնաս պահելու, իսկ հետագայում ազգայնացման հեռանկարից խուսափելու նպատակով։
Հակառակ պարագայում Դուք ակամայից մաս եք կազմում ապօրինություններին` անհարկի Ձեր վրա վերցնելով պատասխանատվության Ձեր բաժինը»։