2022-05-17 19:14
Լրատվական գործակալություններ
Ռեժիսոր Արմեն Գրիգորյանին ձերբակալել են
Ռեժիսոր Արմեն Գրիգորյանին ձերբակալել են։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր ԱԱԾ քննչականից զանգ ստացա։ Արմեն Գրիգորյանն ինձ տեղեկացրեց, որ իրեն ձերբակալել են 226.2 հոդվածով՝ սորոսականների ներմուծած հոդվածով»,–գրել է նա։
Մելիքյանը հավելել է, որ այլ մանրամասների այս պահին չի տիրապետում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հավելենք, որ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։