Հրանտ Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին

Ֆրանսիայի հրաարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին ՝ համեմատելով այն 2017 թ-ի հետ։

Նրա փոխանցմամբ՝ երկրի մշտական բնակչությունը պակասել է 12 000 մարդով։

«2000-2017 թ-ը երկրում սովորաբար ծնվում էր 40 հազար երեխա, մահանում էր ՝ 25 հազար մարդ։ Վերջին երկու տարին ծնվում է 35 հազար երեխա, մահանում է 35 500 մարդ։ Վերջին հարյուր տարիների ընթացքում, առաջին անգամ է ,որ բնական աճը բացասական է»,- նշեց Բագրատյանն ու պարզաբանեց, որ խնդիրը ոչ թե ծնելության, այլ մահվան թվի հետ է կապված։

Նրա գնահատմամբ՝ կան վիճակագրական թվեր, որ սահմռկեցուցիչ են։ Օրինակ՝ տարեկան ունենում ենք 15-17 հազար ամուսնություն, իսկ ամուսնալուծվում է 3000-3500-ը, այսինքն՝ 20 տոկոսը։

«Պետության մեջ գաղափարախոսություն չկա, փոխարենը սերմանվում է միմյանց նկատմամբ թշնամություն, ընդհուպ՝ մինչև ընտանիք։ Չի էտ հեռուստասերիալները նայել ու ունենալ նորմալ ընտանիք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երկրում զբաղվածությանը վերաբերող պատկերին, ապա տնտեսագետը նշեց, որ 5 տարվա մեջ զբաղվածության թիվը 1 մլն 11 հազարից իջել է 993 հազարի։

«Սա այն դեպքում , երբ իշխող վարչակազմը հայտարարում է, թե գրանցված աշխատողներն ավելացել են։ Տասն անգամ բացատրեցինք, որ ձեր վիճակագրությունը ֆիքսում է, որ անընդհատ զբաղվածների թիվը պակասում է։ Մեզ ասում են՝ գործազուրկների թիվը պակասում է։ Ժողովուրդ ջան գործազուրկների թիվը պակասում է ոչ թե , որ աշխատողներն են ավելացել, այլ նախկինում գործազուրկ եղած մարդիկ թողել ու գնացել են երկրից»,- ասաց Բագրատյանը։

Անդրադառնալով գնաճին, Բագրատյանն ընդգծեց, որ 2018-2021թ-ը եղել է 12,7 տոկոս գնաճ։Մինչդեռ, 2013-17 թթ-ին արձանագրվել է 6,3 տոկոս։

«Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել։ Տնտեսությունը չորս տարում աճել է 11 տոկոս։Իշխող վարչախումբը եկել և խոսք էր տվել, որ տարեկան 7-9 տոկոս աճ։ Այսինքն ՝ իրենք կատարել են խոսումի ¼-րդ մասը։ Բա սա ձախողում չէ՞։ Սակայն սարսափելին այն է, որ մեր հարևանները՝ վրացիներն ու ադրբեջանցիները, Թուրքիայի ու Իրանի մասին չեմ խոսում, աճում են ավելի արագ։ Նրանց բյուջեներն արդեն անհամեմատելի են մեր հնարավորությունների հետ։ Իսկ սա նշանակում է, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Չի կարելի երկրագնդի երեսին չզարգանալ, մնալ թարախապալար»,- հավելեց նա։

Մանրամասնելով, թե չորս տարվա ընթացքում արձանգրած 11 տոկոս տնտեսական աճը ինչի հաշվին է եղել, Բագրատյանը նշեց

«11 տոկոս աճի առյուծի բաժինը ՝ խաղերն են, զվարճությունները, որը կրկնապատվել է և հանքարդյունաբերությունն է՝ 20 տոկոսից հասել է 26-ի։ Այսինքն՝ եկել ես խաղերն ես տարածում։ Ոչ ոք չի զբաղվում արտադրությամբ, շինարարությամբ։ Ժողովրդի հիմնական մասը ամբողջ օրը զբաղված է խաղաղդրուքներ կատարելով։ Երկրորդ բանը որ արել են, գնել են շատ էսքկավատորներ և հանքեր է որ քանդում են»։

Panorama.am