Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գլխավորած անհնազանդության ակցիայի մասնակիցներին:

 

Ցուցարարները չէին համաձայնում կամավոր մտնել ոստիկանական մեքենան. Նրանցից մեկին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկն ընկավ գետնին: Ցուցարարը ևս ընկավ գետնին. «Խի՞ ես ծնկով խփում»,-բղավում էր նա:

Կարմիրբերետավորներին հաջողվեց բացել փողոցը՝ բերման ենթարկելով բազմաթիվ ցուցարարների:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սևակ-Ռուբինյանց խաչմերուկը և այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, տեղեկացնում է News.am։