2022-05-18 11:29
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ Բ-Ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում սկսել են քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հավանականությունը՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց։
Փաշինյանի թիմում կարծում են, որ եթե իրավիճակը հասնի անվերահսկելիության կետին, և իշխանությունը ցուցարարներին զսպելու ռեսուրս չունենա, պետք է նորից հայտարարել արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ինչը կնշանակի հերթական անգամ վերարտադրվել և երկարաձգել իրենց պաշտոնավարումը։
Պատահական չէ, որ անցած ընտրություններից դուրս մնացած որոշ լուսանցքային ուժերի ղեկավարները սկսել են խոսել ստեղծված իրավիճակի՝ ընտրությունների միջոցով հանգուցալուծման մասին։ Դա իշխանական պլան Բ-ն է, եթե չկարողանան ճնշել և հանգցնել բողոքի այս ալիքը»: