Բողոքի ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմության անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել են Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։

 

Մետրոյի «Երիտասարդական» կայարանում ակցիայի մասնակիցները խոչընդոտել են գնացքների բնականոն երթևեկությունը` նստելով ու կանգնելով միաժամանակ երկու ուղղություններով ընթացող գնացքների դռների միջև։ Արդյունքում մեքենավարները չեն կարողացել փակել դռներն ու վարել գնացքները։

Այդ ընթացքում ակտիվիստները քաղաքացիներին կոչ էին անում միանալ ընդդիմադիր շարժմանը` վանկարկելով «առանց թուրքի Հայաստան»։

Երկու գնացքները շուրջ 20 րոպե շարունակ մնացին կայարանում կանգնած, մինչև որ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Երևանի մետրոպոլիտենն էլ հայտարարություն է տարածել` նշելով, որ այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։