2022-05-18 12:25
Լրատվական գործակալություններ
Իշխան Սաղաթելյան․ Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի իրազեկման երթը
«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ժամը 12։00-ին, Ֆրանսիայի հրապարակից երթ է տեղի ունենալու։
Սաղաթելյանը կոչ արեց քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող խմբերին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` իրազեկման երթին մասնակցելու համար։ Թե ինչ երթուղով է ընթանալու երթը, ընդդիմադիր գործիչը չասաց։
«Օրվա արդյունքների, փակված ճանապարհների, ակցիաներին մասնակցող մարդկանց, ինչպես նաև բերման ենթարկված քաղաքացիների տվյալներն ամփոփում ենք։ Ավելի ուշ կներկայացնենք»,- հայտնեց Սաղաթելյանը։
Նա նաև հայտնեց, որ երեկոյան ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։