Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ․ ՌԵԺԻՄԸ ԽՐԽՌՈ՞ՒՄ Է։ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ։ ՌԵԺԻՄ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

Ուշադրություն. Վարչախումբը ձերբակալել է հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, մտադիր է ձերբակալել նաև հորեղբորը. և սա Արարատնյուզ ի հերթական ուղղորդող հոդվածից հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում կրտսեր որդին՝ Աբգար Նազարյանը զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում:

Նա, նաև նշել է. «Ռեժիմը խրխռո՞ւմ է։ Չեմ կարծում։ Ռեժիմ այլևս չկա։ Ու մնում է հասկանալ, այս այլանդակությունը նիկոլն է ղեկավարում, թե խաչատուր սուքիասյանը, իր Արարատնյուզով ուղղորդող հոդվածներ հրապարակելով։

Հայեր, հայաստանցիներ, օտարերկրյա դեսպանություններ, հկներ, կուսակցություններ, հասկանո՞ւմ, գիտակցո՞ւմ եք ի չ է եղել. ձերբակալել են հերոսի հորը։ Ավելին, Գարիկը և Աստղը երեխայի են սպասում։ Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք Աստղի վիճակը։

Բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ»։

News.am