Իրանի նահանգներում ցույցեր են սկսվել հիմնական մթերքների գների բարձրացման պատճառով
Իրանում ընդլայնվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ հիմնական մթերքների գները բարձրացնելու կառավարության որոշման։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Հիմնվելով ակտիվիստների տվյալների վրա՝ նա հստակեցնում է, որ ուժայինների հետ բախումների ժամանակ զոհվել է վեց ցուցարար։
Իրանի ղեկավարության ներկայացուցիչներն առայժմ պաշտոնապես չեն հայտնել բախումների զոհերի մասին։
Երեքշաբթի օրը բողոքի ցույցերն ընդգրկել են Սպահան նահանգը, իսկ մինչ այդ արդեն սկսվել էին Խուզեստանում, Լորեստանում, Չեհարմեխալում և Բախտիարիայում, Կոհգիլույում, Բոյերահմեդում և Արդեբիլում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարները քննադատում են երկրի հոգևոր ու քաղաքական առաջնորդներին։
Անցած շաբաթ Իրանի իշխանությունները հայտարարել էին բուսական յուղի, թռչնամսի, ձվի և կաթի գների զգալի բարձրացման մասին։
2019 թվականին Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել վառելիքի թանկացման, իսկ 2021 թվականին՝ ջրամատակարարման ընդհատումների պատճառով, հիշեցնում է հեռուստաալիքը, տեղեկացնում է News.am-ը։