Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՄԱՆԴԱՏԸ ՄԵԶ ՏՎԵԼ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Շարժման առաջին իսկ օրվանից, մեկ-երկու օրերի բացառության, նկատվում է մասնակիցների թվի անշեղորեն աճ»,- Երևանի Ավան վարչական շրջանում անհնազանդության ակցիա իրականացնելու ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է իշխանության հայտարարություններին ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայելուն, նշում անթույլատրելի շեմն անցնելու մասին, քննարկում մանդատներից զրկելու տարբերակներ, Մամիջանյանն ասաց. «Այդ մանդատն իրենք չենք չեն մեզ տվել, որ մի հատ էլ քննարկեն զրկեն, թե ոչ։
Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը, մենք այդ մանդատն իրացնում ենք հենց այն ուղղությամբ, որը որ ստացել ենք՝ հեռացնել կապիտուլյանտին, վերադարձնել մեր երկրի արժանապատվությունը։
Բացակայությունների մասին խոսելիս՝ շատ կարևոր է հետևյալը. այդ իրենք են բացակա իրական քաղաքական գործընթացից։ Մենք մեր ընտրողների, քաղաքացիների, հայրենակիցների կողքին ենք և իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում»։