Վոլոդին․ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը հունիսին կանցկացվի Երևանում

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում: Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը։ Եվ հունիսի 20-ին (այդ օրը նույնպես երկուշաբթի է) մեզ մոտ կկայանա Բելառուս-Ռուսաստան խորհրդարանական ժողովը»,-ասել է Վոլոդինը։

Պետդումայի խոսնակն ընդգծել է, որ Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանական ժողովին Մինսկ կուղարկվի բոլոր քաղաքական խմբակցությունների 24 պատգամավորներից բաղկացած մեծ պատվիրակություն:

Ինչպես հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը` մայիսի 19-ին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Քննարկվել են հունիսի 6-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև նիստի օրակարգային հարցերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: