Փաշինյանը մեկնում է Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։