Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ԱՄՆ միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Գերատեսչության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Ի դեպ, հատուկ գործողության մեկնարկից հետո սա նրանց առաջին շփումն էր։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։