ՀԲ-ը 30 միլիարդ դոլար կհատկացնի պարենային անվտանգության ճգնաժամը հաղթահարելու համար

Համաշխարհային բանկը խոստանում է 30 միլիարդ դոլար հատկացնել պարենային անվտանգության ճգնաժամը հաղթահարելու համար, գրում է Reuters-ը։

Ընդհանուր գումարը կներառի 12 միլիարդ դոլար նոր ծրագրեր և ավելի քան 18 միլիարդ դոլար՝ սննդամթերքի հետ կապված ծրագրեր:

«Սննդամթերքի գների աճը կործանարար ազդեցություն է թողնում ամենաաղքատ և խոցելի խավերի վրա»,-ասել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Դեյվիդ Մալպասը։

ՀԲ-ն նշում է, որ ակնկալվում է, որ նոր ծրագրերը կաջակցեն գյուղատնտեսությանը, սոցիալական պաշտպանությանը՝ աղքատների համար սննդամթերքի գների աճի հետևանքները մեղմելու համար, տեղեկացնում է News.am։