Միհրան Պողոսյան․ ՔԿ-ի պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն անդրադարձել է Իգոր Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հաղորդագրությանը:

Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Իգոր Խաչատուրովին գիշերը ստեղծված արտակարգ դատարանի կողմից կալանավորմանը կանդրադառնամ քիչ ուշ։

Միևնույն ժամանակ պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն»:

News.am