«Հրապարակ». ԴՐՍԻՑ ՀԱՅԵՐ ԵՆ ԵԿԵԼ՝ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆԸ ԱՋԱԿՑԵԼՈՒ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ոմանք պնդում են, որ դիմադրության շարժումը գնալով մարում է, և չկա հանրային հետաքրքրություն շարժման նկատմամբ, սակայն մեզ ասացին, որ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ են վերջին օրերին Հայաստան եկել, մասնավորապես՝ Իրանի, Լիբանանի և այլ երկրների դաշնակցական կառույցների ներկայացուցիչներ, որոնց կարելի է ամեն երեկո հանդիպել Ֆրանսիայի հրապարակում։

Հիշեցնենք, որ 2018-ի հեղափոխության ժամանակ էլ աշխարհի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները գալիս էին հայրենիք»:

News.am