Սաղաթելյան․ Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը

«Հրապարակում հավաքված արժանապատիվ հայը պետք է ցույց տա, որ ժողովրդի անունից վարչապետի աթոռը գրկած անձը բանակցելու և նոր զիջումների գնալու մանդատ չունի։

 Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը»,- նշված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում՝ հիշեցնելով, որ այսօր 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք։

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր.

«Վաղը ժամը 1800-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկելու է հերթական հանրահավաքը։ Մասնակցելով հանրահավաքին դուք «ՈՉ» եք ասում այս կապիտուլյանտին և երկիրը նոր զիջումների տանելուն։ Ձեր մասնակցությամբ դուք հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, որը ժողովրդին մոլորեցնելով հայտնվել է իշխանության ղեկին, այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խոսելու և ՀՀ-ն ներկայացնելու»,- ասաց նա։

Քաղաքական գործիչը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Բրյուսել այցից առաջ վաղվա հանրահավաքը կարևոր է։ Բացի այդ, նրա խոսքով՝ հանրահավաքի ընթացքում կներկայացվեն պատկերացումները, հայեցակարգային մոտեցումներն՝ Արցախյան հիմնախնդրի և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ։

Panorama.am