Ժամը 18:00 հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրություն» շարժումն այսօր` մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում:

«Հրապարակում հավաքված արժանապատիվ հայը պետք է ցույց տա, որ ժողովրդի անունից վարչապետի աթոռը գրկած անձը բանակցելու և նոր զիջումների գնալու մանդատ չունի

Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը»,- գրված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։