ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ՝ «YEREVAN TECH FORUM 2022»-Ի ԲԱՆԱԽՈՍ

Երեկ Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված «Yerevan Tech Forum 2022»-ը:

Բանախոսների շարքում էր նաեվ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես եկավ «Կորպորատիվ կառավարումը մշտապես փոփոխվող միջավայրում» խորագրով ելույթով: Ելույթը նվիրված էր բիզնեսի կառավարմանը՝ ներկայիս առավել անկայուն, անորոշ, բարդ և ռիսկային միջավայրում, բազմապիսի մարտահրավերներին դիմակայելու կարևորությանն ու անհրաժեշտությանը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Քովիդ-19 համավարակի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում առաջ եկած հիմնական մարտահրավերները: Բացի այդ, նա նաև խոսել է հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայություններ մատուցող ընկերության վերափոխվելու անհրաժեշտության և ընթացքի մասին:

«Քովիդ-19 համավարակը արագացրել է թվային վերափոխման տեմպերը բազմաթիվ տնտեսվարողների համար, այդ թվում նաև՝ Վիվա-ՄՏՍ-ի։ Փոփոխությունները չափազանց կարևոր են. այն ղեկավարներն ու ընկերությունները, որոնք անտեսում անընդհատ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը, տանուլ են տալիս ձեռնարկության կայուն ու երկարաժամկետ զարգացման հնարավորությունը: Տնտեսվարողները գործում են փոփոխուն և բարդ միջավայրում: Բիզնես միջավայրում առկա ռիսկի գործոնները, համաշխարհային միտումները, աճի հնարավորությունները ժամանակին չտեսնելը, դրանց անտեսումն անխուսափելիորեն հանգեցնոելու է ճգնաժամի», - ասել է ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ելույթի ընթացքում ներկայացնելով միջավայրային ռիսկի գործոններն ու զարգացման առաջնահերթությունները:

«Թվայնացման գործընթացը մենք սկսել ենք տեսլականից՝ անընդհատ փոփոխվող այս բիզնես միջավայրում կիրառելով հստակ ռազմավարություն և գործիքակազմ՝ մեր ծառայություններն ու գործունեությունն ավելի ճկուն ու արդյունավետ դարձնելու համար: Մենք ունեինք հստակ տեսլական, այն է՝ հեռահաղորդակցության ավանդական ծառայություններ մատուցելուն զուգահեռ, վերափոխվել թվային ընկերության, որը կառաջարկի թվային բազմապիսի ծառայություններ», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Մայիսի 21-ին կայացել է առաջին Yerevan Tech Forum-ը, որի ստեղծման գաղափարով էլ ցանկանում եմ կիսվել։ Բոլորին հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո տեխնոլոգիական ոլորտի կյանքը լրջորեն փոխվեց, մեր երկրում` ևս։ Հայաստանը դարձավ ռելոկացիայի մեջ գտնվող բազմաթիվ բիզնես կառուցվածքների, ինչպես նաև մի շարք ՏՏ, կրեատիվ, մարքեթինգային ոլորտի մասնագետների, ֆրիլանսերների և տեխնոլոգիական ոլորտի հարակից բիզնեսների կենտրոններից մեկը։ Հայաստան ժամանեցին մեծաթիվ ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային անուն ունեցող», - ասել է «Skill Event Marketing Company»-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

«Բնականաբար այս ամենը անդրադարձավ նաև մեր տեղական ՏՏ ոլորտի վրա, քանի որ առաջացան շատ հարցեր, որոնցից հիմականներն են՝ այս գործընթացների ազդեցությունը տեղական աշխատաշուկայի, ստարտափ էկոհամակարգի և ներդրումների վրա։ Հնարավորությունների կողքին այս գործընթացները իրենց մեջ կրում են մեծաթիվ մարտահրավերներ։ Վերոնշյալ իրադարձություններն ու գործընթացներն էլ հիմք հանդիսացան Yerevan Tech Forum-ի ձևավորման համար, որը կդառնա ամենամյա միջոցառում», հավելել է Ուսնունցը։

«Yerevan Tech Forum 2022»-ի հիմնական թեմաները՝ ներկայացված տարբեր բանախոսների և ոլորտի ներկայացուցիչների կողմից, ընդգծում էին տեխնոլոգիաների, թիմային կառավարման, մատակարարման շուկայի, մարքեթինգի, տեղեկատվական անվտանգության և բիզնեսի փոխակերպման վերջին զարգացումներն ու փոփոխությունները: Ֆորումին մասնակցում էր ավելի քան 25 բանախոս և 1000 մասնակից։

Skill Event Marketing Company-ն օգնում է ընկերություններին և բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման տեխնոլոգիաները։ 2017 թվականից սկսած #skillteam-ն իրականացրել է 400-ից ավելի տարբեր ձևաչափերի փոքր ու մեծ միջոցառումներ, որոնց շրջանակներում հնարավորություն է ունեցել ծանոթանալ 50.000-ից ավելի մասնակիցների հետ աշխարհի շուրջ 10 երկրներից։

Галерея (4 фото)

Основная тема:
Теги: