2022-05-22 17:14
Լրատվական գործակալություններ
0
Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում մի խումբ հայեր դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել:
Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է News.am-ը։