Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍՐԱՆՔ ԱՅՆ ԿԵՏԵՐՆ ԵՆ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՀՐՊԱՐԱԿԱՅԻՆ ՀՆՉԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի.

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։

Շուշին և Հադրութը պետք է դեօկուպացվեն։

Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։

Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։

Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։

Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։

Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը։

Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի ոդ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»։

News.am