2022-05-23 17:20
Լրատվական գործակալություններ
«Դիմադրություն» շարժումը վաղը հանրահավաքը կանցկացնի Սասունցի Դավթի արձանի մոտ
«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները վաղը հանրահավաք են անցկացնելու Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի արձանի մոտ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։ Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք»,– նշել է Սաղաթելյանը:
Երեկոյան հանրահավաքը կլինի ժամը 19:00-ին։
Այս շաբաթվա ընթացքում ընդդիմության հանրահավաքները անցկացվելու են Երևանի տարբեր վարչական շրջաններում, ըստ կազմակերպիչների, «այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը»:
Sputnik Արմենիա