Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։

Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հանձնաժողովի անդամներն են.

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը,

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը,

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը,

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը,

- ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Նարինե Ավագյանն ու Արամ Գուգարացը,

- Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,

- ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը,

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը,

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը,

- ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին է որոշում ստորագրել, որով հաստատել է ադրբեջանական հանձնաժողովի կազմը: 23 պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը կղեկավարի երկրի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:

Sputnik Արմենիա