Քաղաքացիները բացեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մուտքերը

Քաղաքացիները բացեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մուտքերը, որոնք շրջափակել էին վաղ առավոտից։ «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց` իրենց առջև դրված նպատակն ի կատար ածվեց։

«Մենք մեր առջև դրած նպատակին հասանք, ուստի բացենք մուտքերը և երթով շարժվենք դեպի Ֆրանսիայի հրապարակ»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` երեկոյան նույնպես կարևոր անելիք ունեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։