Ադրբեջանը արագ տեմպերով մզկիթներ է կառուցում օկուպացված Հադրութում և Շուշիում

Ադրբեջանի իշխանություններն արագ տեմպերով մզկիթներ են կառուցում օկուպացված հայկական բնակավայրերում։

Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահի տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը մամուլի ասուլիսին հայտնել է, որ հայտնաբերվել է 67 մզկիթ, որոնց մեծ մասն ավերվել է, փոխանցում է ԱՊԱ-ն։ Պաշտոնյայի խոսքով՝ Հադրութում, Շուշիում և Մատաղիսում նոր մզկիթների շինարարությունը շարունակվում է։

Սակայն եթե մզկիթներն ավերվել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ապա ադրբեջանցիները նպատակաուղղված են ոչնչացնում հայկական ժառանգությունը։ Ադրբեջանցիներն արդեն բազմաթիվ հայկական եկեղեցիներ և հուշարձաններ են քանդել և վնասել 2020-ին հայկական տարածքների օկուպացումից հետո, տեղեկացնում է News.am-ը։