2022-05-25 09:24
Լրատվական գործակալություններ
Հունգարիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել
Հունգարիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Facebook-ում հրապարակված տեսանյութում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նոր կառավարությունը երեքշաբթի կեսօրին խորհրդարանում երդում է տվել, իսկ վարչապետը կարճ ժամանակ անց հայտարարել է իր որոշման մասին:
Ուկրաինայի պատերազմը մշտական սպառնալիք է երկրի համար, ասել է Օրբանը։ Նրա խոսքով՝ Բրյուսելի պատժամիջոցները հանգեցրել են հսկայական տնտեսական ցնցումների և գների կտրուկ աճի։
Նա նշել է, որ աշխարհը գտնվում է տնտեսական ճգնաժամի շեմին։ Օրբանը կրկնել է, որ Հունգարիան պետք է հեռու մնա պատերազմից, պաշտպանի ընտանիքների ֆինանսական անվտանգությունը, տեղեկացնում է News.am-ը։