ԿԵՆԴԱՆԱԲԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ 562 ԿՈՐԱԾ ՏԵՍԱԿ, ՈՐՈՆՑ ՉԵՆ ՏԵՍԵԼ 50 ՏԱՐԻ

Երկրի վրա կորած կենդանիների մոտ 500 տեսակ կա, որոնք անհետացած չեն հայտարարվել։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Animal Conservation-ում։

Հետազոտողները ուսումնասիրել են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքի 32 820 տեսակների մասին տեղեկատվությունը: Համաձայն Միության կանոնների՝ տեսակը համարվում է անհետացած, «երբ կասկած չկա, որ վերջին աարարածը մահացել է»։ Սա բավականին դժվար է ստուգել։ Ընդհանուր առմամբ 1500 թվականից անհետացած է հայտարարվել ցամաքային ողնաշարավորների 311 տեսակ։

Կանադայի Սայմոն Ֆրեյզերի համալսարանից Առնե Մյուերսը վերլուծել է, թե կենդանիների քանի տեսակ կարելի է կորած համարել, այսինքն՝ նրանց ներկայացուցիչները չեն երևացել ավելի քան 50 տարի։ Ընդհանուր առմամբ, գիտնականները հաշվել են 562 տեսակ՝ 257 սողուն, 137 երկկենցաղ, 130 կաթնասուն և 38 տեսակի թռչուն։ Նրանց մեծ մասն ապրում է բարձր կենսաբազմազանություն ունեցող երկրներում՝ Ինդոնեզիայում (69 տեսակ), Մեքսիկայում (33 տեսակ) և Բրազիլիայում (29 տեսակ)։ «Մենք հուսով ենք, որ այս պարզ ուսումնասիրությունը կօգնի ապագա որոնումների ժամանակ ուշադրություն հրավիրել այս կորած տեսակների վրա»,- գրում են հեղինակները։

Գիտնականները հուսով են, որ ապագա հետազոտական ջանքերը կկենտրոնանան բացահայտված վտանգավոր շրջանների վրա, որտեղ շատ տեսակների գոյությունը հարցականի տակ է: Դրանց անհետացումը կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի։

News.am